Հոգեկան և վարքի խանգարումներ
Աուտիզմ. 21-րդ դարի չբացահայտված հիվանդություն

Յոթնամյա Մերիի ամենասիրած զբաղմունքը նկարչությունն է: Սիրում է նկարել հատկապես գուաշով: Նա խուսափում է նայել մարդկանց աչքերին. հիմնականում մայրիկի հետ է շփվում:
Մերիի մոտ բժիշկներն աուտիզմ են ախտորոշել 6-7ամսականում, սակայն ծնողները սկսել են նրան տանել հատուկ մասնագետի մոտ համեմատաբար ուշ շրջանում: «Սկզբում ընդհանրապես չէր մնում առանց ինձ, բայց քիչ-քիչ սովորեց մանկավարժին: Հիմա թողնում եմ նրա մոտ, որ ինչ-որ կերպ կարողանա հարմարվել: Մերին շատ յուրահատուկ բնավորություն ունի: Ես զգում եմ, որ նա հասկանում է իմ ասածները, սակայն անտարբեր է դրանց նկատմամբ, չի արձագանքում»,- պատմում է Մերիի մայրը` Ալինան: Նրանք ուշ են դիմել մասնագետի օգնությանը, քանի որ դրա համար գումարներ են պետք եղել, ինչի հնարավորությունը չեն ունեցել: «Անընդհատ նրա հետ եմ եղել, չեմ կարողացել աշխատել: Հետո ռիսկ արեցի, դիմեցի մասնագետին, ես էլ սկսեցի աշխատել: Հիմա էլ ինտերնետի միջոցով գտել եմ կազմակերպություններ, արտասահմանում ապրող մարդիկ, որոնք երբեմն գնում են Մերիի որոշ աշխատանքներ: Ճիշտ է, դա չնչին գումար է, սակայն այս պայմաններում նրան ինչ-որ կերպ օգնելու իմաստով էլի ինչ-որ բան է»: Ալինան գիշերները հաճախ է անցկացնում համակարգչի առաջ` համացանցում աուտիզմով հիվանդ երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններ փնտրելով, այդ հիվանդությամբ տառապող երեխաների ծնողների հետ կապեր հաստատելով:
Ալինայի խոսքերով` իրենք սկզբում շատ են տառապել երեխայի հիվանդության պատճառով, սակայն աստիճանաբար հաղթահարում են, փորձում պարզապես ապրել: «Ինչ անեմ, կա՛մ պետք է հարմարվենք, փորձենք այս խնդրով ապրել, կա՛մ էլ կործանվել, կորչել: Այո, ես պետք է ուժեղ լինեմ, ես ուժեղ եմ պետք իմ երեխային: Պետք է պայքարեմ այնքան, ինչքան ի վիճակի եմ»:
Ի՞նչ է աուտիզմը
Աուտիզմ բառացի թարգմանությամբ նշանակում է «ինքն իր մեջ փակված»: Սա այն արատներից է, որ դիտարկվում է բժշկական, հոգեբանական, մանկավարժական տեսանկյուններից:
Մինչ այժմ աուտիզմի ֆիզիոլոգիական հիմքերը բացահայտված չեն:
Հիվանդությունը դրսևորվում է մինչև երեխայի կյանքի հինգ տարիները: Կարող են բացահայտել նաև ավելի վաղ, այն շրջանում, երբ երեխան սկսում է կապ հաստատել արտաքին աշխարհի հետ: Սա համարվում է XXI դարի հիվանդություն և դեռևս լուրջ ուսումնասիրության չի ենթարկվել: Նախկինում այն դիտարկվել է շիզոֆրենիա հիվանդության համատեքստում, և միայն վերջերս է առանձնացվել իբրև առանձին հիվանդություն:
Հիմնական դրսևորումը անտարբերությունն է շրջապատող աշխարհի նկատմամբ, հիվանդներն ունենում են նաև պատրանքներ, խոսքի խանգարումներ:
Աուտիզմով հիվանդ երեխաները ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերում արտաքին աշխարհի նկատմամբ և վախի զգացում ունեն: «Վախենում են տեխնիկայի ձայներից, տունը փոշեծծիչով մաքրելու դեպքում, օրինակ, երեխաներ կան, որ վախից կարող են գոռալ, լաց լինել: Նրանց ինքնապաշտպանական ռեակցիան ավելի արտահայտված է, ավելի ընդգծված: Նրանք շփվող չեն, սիրում են մենակություն, ունեն շատ վախեր: Պատկերացրեք, որ երեխայի ու նրան շրջապատող աշխարհի միջև ապակյա պատ կա, որը նա չի կարողանում հաղթահարել: Մանկավարժի, հոգեբանի խնդիրն է երեխային ադապտացնել շրջապատող աշխարհին, սովորեցնել ապրել մեր աշարհում»,- բացատրում է հատուկ մանկավարժ Մարիամ Օհանյանը:
Նա ասում է, որ աուտիզմի առաջացման հետևանքները մինչ այժմ բացահայտված չեն, և հնարավոր չէ լիովին խուսափել հիվանդությունից, սակայն մասնագետների օգնությամբ հնարավոր է հասնել որոշ արդյունքների, գոնե նրան, որ երեխան ընդլայնի իր հետ կոնտակտի մեջ մտնող մարդկանց շրջանակը:
Տղաներն այս հիվանդությամբ հինգ անգամ ավելի շատ են հիվանդանում:
Մ. Օհանյանը նաև շեշտեց, որ հիվանդ երեխա ունենալու դեպքում շատ ծնողներ ուղղակի ամաչում են իրենց երեխաներից. ահա առաջանում է նաև ծնողների հետ հոգեբանական աշխատանք տանելու անհրաժեշտություն. «Շատ ծնողներ ամեն ինչ անում են, որ ցույց չտան, թե հիվանդ երեխա ունեն: Ավելին` նրանցից շատերի համար մեծ խնդիր է երթուղայիններից օգտվելը, քանի որ երեխաներ կան, որոնք վախենում են տնից դուրս գալ, նստել երթուղային: Այս տեսակ երեխաների ծնողների համար խնդիրը կրկնակի դժվարանում է: Մեր հասարակությունն էլ հատուկ վերաբերմունք ունի, ինչն էլ ավելի է կոմպլեքսավորում ծնողներին, իսկ երեխաներին ավելի հեռացնում մյուսներից»:
Աուտիզմով հիվանդ մարդիկ` մեր հասարակության լիարժեք անդամներ
Խնդիրն այն է, որ Հայաստանում դեռևս լուրջ մասնագետների կարիք կա, սակայն ավելի լուրջ խնդիր է մեր վերաբերմունքը հիվանդների նկատմամբ: Իրականում հենց մեր վերաբերմունքը կարող է այնպես անել, որ աուտիզմով հիվանդ մարդիկ դուրս գան իրենց փակ տարածություններից` դառնալով հասարակության լիարժեք անդամ:

Կարդացեք նաև

Անաշխատունակ
Անաշխատունակությունն աշխատանք կատարելու ընդունակության կորուստն է, երբ կյանքի ընթացքում...


ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում...


Զսպված Էմոցիաները, երբեք չեն անհետանում: Դրանք կենդանի թաղված են և կարող են ի հայտ գալ ապագայում` լիովին այլ կերպարանքով :
Զիգմունդ Ֆրեյդ...


Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով...


Վերջին օրերին Հայաստանում մարդկանց տրամադրության վրա բացասական ազդեցություն ունեցող եւ շատերի համար լուրջ սթրեսի պատճառ դարձած բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: NEWS.am Medicine-ի խմբագրությունը...


Սույն թվականի ապրիլի 9-ին ՀՊՄՀ հիմնական դպրոցում աուտիզմի իրազեկման օրվա շրջանակում (ապրիլի 2-ը աուտիզմի մասին տեղեկատվության տարածման համաշխարհային օրն էր) տեղի ունեցավ դպրոցի լոգոպեդի զեկույցը...


Մեզնից յուրաքանչյուրը յուրովի է լուծում իր կյանքի խնդիրները: Ոմանք փորձում են ինքնուրույն հաղթահարել դրանք, ոմանք էլ դիմում են բարեկամների կամ ընկերների օգնությանը...


Բուրունդանգան ճանաչվել է առավել արտառոց թմրանյութը:
Բրիտանական «Wired" ամսագրի հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրել են թմրամիջոցը: Բուրունդանգան առաջին հերթին հայտնի է այն...


Ափիոնային թմրամոլությունը (F11) բավականին տարածված է ամբողջ աշխարհում։ Ափիոնի խմբի հիմնական գործածվող ներկայացուցիչներն են բնական ափիոնը, մորֆինը, կոդեինը, հերոինը, հիդրոմորֆինը, օքսիմորֆինը...


Ալկոհոլիզմը (խրոնիկական ալկոհոլիզմ, քրոնիկական ալկոհոլային ինտոքսիկացիա, ալկոհոլային կախվածություն, էթիլիզմ) հարաճուն քրոնիկական ռեմիսիաներով և ռեցեդիվներով ընթացող հիվանդություն է, որի հիմնական ախտանիշն է...


«Երբեմն որոշ հոգեկան հիվանդություններ, որոնք ունեն գաղտնի ընթացք, անհատի մոտ արտահայտվում են սեքսուալ խանգարումներով...


Մարդու հոգեկան հավասարակշռությունը կարելի է համեմատել մթնոլորտի օզոնային շերտի հետ. տիեզերքից այն ենթարկվում է արեգակի ճառագայթման ու երկնաքարերի մշտական ազդեցության, իսկ ներսից մաշվում է արդյունաբերական ձեռնարկությունների, ու բազում այլ...


Լուսնոտության 65% դեպքերը մանկական նևրոզի հետևանք են: Մարդն իրեն տարօրինակ է պահում քնած ժամանակ: Այս երևույթն արդեն մի քանի հազարամյակ է, ինչ գոյություն ունի: Միջին դարերում այն կապում էին լուսնի ազդեցության հետ և կարծում էին...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն